Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:33 26-12-2021

Մոսկվայում հայ և ադրբեջանցի մտավորականների հանդիպմանը հայկական կողմի մասնակցությունը մեղմ ասած խայտառակություն է․ Գևորգ Ղուկասյան

Ռուսական կողմի միջնորդությամբ Մոսկվայում հայ և ադրբեջանցի այսպես կոչված մտավորականների հանդիպմանը հայկական կողմի մասնակցությունը մեղմ ասած խայտառակություն է՝ Ադրբեջանում պետական-մշակութային մակարդակի բարձրացված հայատյացության պայմաններում։

Բացի այդ, չարաբաստիկ հանդիպումը կայացել է Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի միջնորդությամբ։ Շվիդկոն երեկ իրեն թույլ է տվել բացահայտ հակահայկական հայտարարություններ և գովերգել Ալիևի պատերազմական հանցագործություններն ու էթնիկ զտումները։ Այդ մարդն առհասարակ չէր կարող միջնորդ հանդիսանալ որևէ երկխոսության համար։ Այս պայմաններում հայ մասնակիցների մեկնումը Մոսկվա պետք է արժանանա համազգային պարսավանքի։

Հայ Դատի Կետրոնական խորհրդի հատուկ ծրագրերի համակարգող Գևորգ Ղուկասյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի