copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:10 25-12-2021

Արամ Ա-ն մասնակցել է Կաթողիկոսարանի «Նարեկացի» երգչախմբի փոքրիկների ամանորյա հավաքին

Այսօր առավոտյան՝ դեկտեմբերի 25-ին, Կաթողիկոսարանի «Նարեկացի» մանկապատանեկան երգչախմբի փոքրիկները Անթիլիասի Մայրավանքի մեջ տոնախմբեցին Նոր տարվա տոնը։

Հավաքին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը անակնկալ կերպով միացավ փոքրիկներին և իր հայրական գուրգուրանքով ու հոգատարությամբ բաժնեկից դարձավ նրանց ուրախությանը։

Ավանդական կարկանդակի հատումից հետո, «Նարեկացի» երգչախմբի փոքրիկներից երկու անդամ՝ քույր-եղբայր, Վեհափառ Հայրապետին նվիրեցին Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարի նմանակը։

Նոր տարվա և Ս. Ծննդյան տոների առիթով, Նորին Սրբությունն իր Հայրապետական օրհնությունն ու բարեմաղթությունները փոխանցեց փոքրիկներին ու նրանց ընտանիքներին։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին