copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:37 25-12-2021

Սեյսմոլոգները Ալպերում հայտնաբերել են ճոճվող լեռ

Գիտնականները Ալպերում հայտնաբերել են «պարող» լեռ: Նրանք պարզել են, որ Մատերհորնի գագաթը յուրաքանչյուր երկու վայրկյանը մեկ հետուառաջ է շարժվում: Այս մասին հոդվածը հրապարակվել է Earth and Planetary Science Letters ամսագրում։ Բացահայտումն արել են Մյունխենի տեխնիկական համալսարանի գիտնականները։

Մատերհորնը Ալպերի ամենաբարձր գագաթներից մեկն է։ Լեռը գտնվում է Շվեյցարիայի և Իտալիայի սահմանին։ Բարձրությունը ծովի մակարդակից 4478 մետր է։ Տատանումները նկատելու համար գիտնականները ստիպված են եղել ստորոտին ու գագաթին տեղադրել սեյսմոգրաֆ։

Նրանք պարզել են, որ լեռը շարժվում է հյուսիսից հարավ, իսկ հետո՝ արևմուտքից արևելք։ Տատանումների հաճախականությունը կազմում է 0,42 Հց։ Գագաթին այս շարժումները 14 անգամ ավելի հաճախ են նկատվում, քան ստորոտին։

Գիտնականները կարծում են, որ այս շարժումները պայմանավորված են սեյսմիկ ակտիվությամբ: Իսկ դա իր հերթին տեղի է ունենում երկրաշարժերի ժամանակ կամ մարդու գործունեության արդյունքում։ Հետազոտողները ենթադրել են, որ նույն կերպ ճոճվում են նաև մյուս լեռնագագաթները:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ