copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:43 25-12-2021

Հնագետները Սիցիլիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ամերիկյան ինքնաթիռ են հայտնաբերել

Սիցիլիայում, հնագիտական ​​պեղումների ժամանակ, հայտնաբերվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1943թ.-ին խոցված ամերիկյան ռմբակոծիչի բեկորները, ինչպես նաև անհետ կորած համարվող հինգ օդաչուների աճյունների մնացորդները, հաղորդում է Phys.org-ը։

Վեց շաբաթ տևած պեղումներն իրականացրել են ամբողջ աշխարհում անհետ կորած ամերիկացի զինվորականներին փնտրելու և նույնականացնելու համար Պենտագոնում ստեղծված հատուկ գործակալության աշխատակիցները: Պեղումների վայրը, որը գտնվում է իտալական Շակա կոմունայի մոտ, ընտրվել է 2017թ.-ին, մի խումբ փորձագետների կողմից, պատմական գրառումների և մետաղորսիչներով հողի հետազոտության հիման վրա:

B-25 Mitchell ծանր ռմբակոծիչը, վեց հոգանոց անձնակազմով, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տարածաշրջանում անհետ կորած 52 ինքնաթիռներից է: Ամերիկյան ինքնաթիռի կործանումը փաստագրված է. համապատասխան տեղեկությունն առկա է գերմանացի զինվորականների զեկույցում։ Անձնակազմի զոհված անդամներից մեկին անմիջապես գտել են և թաղել քաղաքային գերեզմանատանը (հետագայում նրա աճյունը տեղափոխվել է հարազատների կողմից), իսկ մնացած օդաչուները անհետ կորած են համարվել։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել