copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:43 24-12-2021

Սլովակիայում կենսաթոշակառուներին կտրամադրեն 300 եվրո՝ COVID-ի դեմ պատվաստվելու համար

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Սլովակիայի իշխանությունները որոշել են 200 և 300 եվրոյի չափով ֆինանսական պարգևավճարներ տրամադրել կորոնավիրուսի դեմ պատվաստված անձանց՝ սկսած 60 տարեկանից: Այս մասին հաղորդել է RTVS ռադիոն։

Համաձայն հաստատված օրենքի՝ տարեցները կստանան 200 եվրո, եթե նրանք պատվաստված են COVID-պատվաստանյութի երկու դեղաչափով, և 300 եվրո, եթե հասցրել են ստանալ խթանիչ դեղաչափը։

Ինչպես նշվում է, այս նախաձեռնության համար պետությունը հատկացրել է 279 մլն եվրո։

Լրատվամիջոցը նշում է, որ մոտ 5,5 միլիոն բնակիչ ունեցող Սլովակիան Եվրամիությունում զբաղեցնում է առաջին տեղերից մեկը կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի քանակով և վերջիններից մեկը՝ պատվաստվածների թվով։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից