copy image url
Ներքին 5 տարի առաջ - 15:10 02-03-2021

«ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է 90 ՏԱՐԵԿԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՀԵՏ ՀԱՎԵԼՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼ»․ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնել է կենսաթոշակային ոլորտում բարեփոխումների մասին: Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կենսաթոշակային ոլորտում կարևորագույն փոփոխություններ են նախաձեռնել։

«Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների և լրացումների մասին շրջանառվող նախագծի՝ նախատեսվում է 90 տարեկան և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուներին կենսաթոշակի հետ հավելում տրամադրել, որի չափը կսահմանվի Կառավարության կողմից։ Հաշմանդամություն ունեցող մինչև 18 տարեկան երեխային խնամելու ամբողջ ժամանակահատվածը ծնողներից մեկի համար կհաշվարկի կենսաթոշակի ստաժ։ Յուրաքանչյուր տարի բանկ գնալու պահանջը դուրս կգա կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 90 և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուի համար․ նրանց՝ Հայաստանում գտնվելու փաստը կհաստատվի նախարարության կողմից»,- գրել է նախարարը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը