Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:07 23-12-2021

Պուտինը հաղորդել է, թե երբ Ռուսաստանն ու Բելառուսը կզգան մերձեցման արդյունքները

Տարեվերջին կկայանա Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև վեցերորդ հանդիպումը։ Կազմվել է ճանապարհային քարտեզ երկու երկրների ինտեգրման վերաբերյալ, և շուտով նրանց բնակիչները կզգան իշխանությունների աշխատանքի արդյունքը։

Վլադիմիր Պուտինի խոսքով, հիմնական խնդիրը հարկային, մաքսային և հակամենաշնորհային օրենսդրության համաժամանակեցումն էր։ Բայց կողմերը հասան փոխըմբռնման, թեև Լուկաշենկոն և նրա թիմը ամենահեշտ համաձայնող գործընկերներից չէին։

«Քննարկել ենք ապրանքների և ծառայությունների շուկա մուտք գործելու, տրանսպորտի և շատ այլ հարցեր»,- հաղորդել է նախագահը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը և Բելառուսը կառուցում են միութենական պետություն, սակայն ինտեգրման մակարդակը դեռ շատ ավելի ցածր է, քան ԵՄ-ում։ Տարբերությունն անհամեմատելի է, և «երկնքից մանանա» չի թափվի։ Բայց շուտով ձեռք բերված պայմանավորվածությունները կսկսեն գործել, և երկու երկրների բնակիչները դա կզգան։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել