Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:16 01-11-2022

Թեհրանը պատմական հնարավորություն է տեսնում Մոսկվայի հետ մերձեցման համար

Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին հայտարարել է,որ հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը պատմական հնարավորություն է տեսնում Մոսկվայի հետ մերձեցման համար։ Ինչպես փոխանցում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը, Օուջին նշել է, որ Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ոչ միայն կնպաստի երկու երկրների հարաբերությունների ընդլայնմանը, այլ նաև հիմք կհանդիսանա տարածաշրջանի մյուս երկրների զարգացման համար։

«Ցանկանում եմ նշել, որ մեր երկրները՝ Իրանը և Ռուսաստանը, գտնվում են պատժամիջոցների տակ, և ես վստահ եմ, որ հաշվի առնելով Ռուսաստանում և Իրանում առկա հնարավորություններն ու ներուժը, մենք ի վիճակի ենք չեզոքացնել մեր դեմ կիրառված պատժամիջոցները»,- Իրանի և Ռուսաստանի 16-րդ միջկառավարական տնտեսական հանձնաժողովի բացման արարողության ընթացքում հայտարարել է պաշտոնյան։

Նա հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի այցը Թեհրան ցույց է տալիս երկկողմ համագործակցությունն ընդլայնելու երկու կողմերի լուրջ կամքը։

Իրանի նավթի նախարարն ընդգծել է բանկային լայն համագործակցության անհրաժեշտությունը՝ համապատասխան և հուսալի վճարային համակարգ ստեղծելու համար։ Նրա խոսքով՝ այդ համակարգը թույլ կտա դյուրացնել երկկողմ առևտրի իրականացումն, ինչպես նաև ռուսական ներդրումները՝ երկրի նավթարդյունաբերության ոլորտում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան