copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:26 23-12-2021

Շուրջ հազար արցախցի երեխաներ խաղաղապահներից ամանորյա նվերներ են ստացել

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության Նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները բարերարների հետ համատեղ մարդասիրական ակցիա են անցկացրել ու գալիք Ամանորի կապակցությամբ շնորհավորել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի շուրջ հազար դպրոցականների, որոնք բնակվում են կողմերի սահմանազատման գծի մոտ:

«Ռուս խաղաղապահները «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ համատեղ սկսել են ամանորյա ակցիաներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի երեխաների համար»,- ասել է ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը:

Նրա խոսքով, շուրջ հազար երեխաներ նվերներ, խաղալիքներ ու կոնֆետներ են ստացել։

Ավելի վաղ Մոսկվայից Երևան ՌԴ ՊՆ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռով մարդասիրական բեռի հերթական խմբաքանակն էր տեղափոխել Արցախի երեխաների համար: Շուրջ 20 տոննա քաշով մարդասիրական օգնությունը հավաքվել է բարեգործական կազմակերպությունների կողմից։

Տոնական օրերին ռուս խաղաղապահները բարերարների հետ կանցկացնեն շուրջ 70 մարդասիրական ակցիաներ ու նվերներ կտան կողմերի սահմանազատման գծի մերձակայքում գտնվող հեռավոր շրջաններից շուրջ 8 հազար երեխաների։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը