Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 20:40 22-12-2021

T բջիջներն ավելի արդյունավետ են կորոնավիրուսի դեմ, քան հակամարմինները

Չինաստանի գիտնականները պարզել են, որ T բջիջները ավելի կարևոր դեր են խաղում կորոնավիրուսի դեմ պայքարում, քան հատուկ հակամարմինները։ Մի խումբ հետազոտողներ օգտագործել են թվային մոդելավորման արդյունքները, գիտական ​​հոդվածը հրապարակվել է Royal Society Open Science ամսագրում։

T լիմֆոցիտները կամ T բջիջները արյան սպիտակ բջիջներ են, որոնք արձագանքում են օտար նյութերին:

Տիմուսում T-լիմֆոցիտները տարբերվում են՝ ձեռք բերելով T-բջիջների ընկալիչներ (TCR: Նրանք կարևոր դեր են խաղում ձեռքբերովի իմունային պատասխանի մեջ, ապահովում են օտար անտիգեններ կրող բջիջների ճանաչումն ու ոչնչացումը, ուժեղացնում են մոնոցիտների, NK բջիջների գործողությունը, ինչպես նաև մասնակցում են իմունոգլոբուլինի իզոտիպերի փոփոխմանը:

Պեկինի համալսարանի և Չինաստանի Բժշկական գիտությունների ակադեմիայի գիտնականները վերլուծել են հարյուրավոր կորոնավիրուսային հիվանդների կլինիկական տվյալները և ստեղծել մաթեմատիկական մոդել՝ պարզելու, թե ինչ դեր են խաղում այս բջիջները COVID-19-ից ծանր հիվանդությունների և մահվան կանխարգելման գործում:

Արդյունքները ցույց են տվել, որ T բջիջների հակավիրուսային և հակաբորբոքային իմունիտետի վատթարացումը COVID-19 հիվանդության դեպքում կարող է կարևոր դառնալ մարդու կյանքի և առողջության համար։ Պարզվել է, որ T բջիջները ավելի կարևոր դեր են խաղում, քան հակամարմինները SARS-CoV-2 վիրուսը մաքրելու գործում։ Աշխատանքի արդյունքները ցույց են տալիս, որ հիվանդության թեթև ձևով հիվանդների մոտ դրանք ոչնչացնում են վիրուսային մասնիկների մինչև 96,5%-ը։

Գիտնականները նախկինում շնաձկների մեջ հայտնաբերել էին սպիտակուցներ, որոնք չեզոքացնում են կորոնավիրուսները։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել