copy image url
Ավելին 4 տարի առաջ - 19:58 22-12-2021

Ուելսում կտուգանեն առանց անհրաժեշտության աշխատանքի գնացող քաղաքացիներին

Անգլիայում Ուելսի իշխանությունները խիստ տուգանքներ են սահմանում այն ​​աշխատակիցների և ընկերությունների նկատմամբ, որոնք առանց խիստ անհրաժեշտության խախտում են հեռավար աշխատանքի պահանջները, հայտնում է BBC-ն:

Օրինակ, երկուշաբթի օրվանից գրասենյակ աշխատանքի գնալու համար աշխատողներին սպառնում է 60 ֆունտ, իսկ նրանց գործատուներին՝ 1000 ֆունտ ստերլինգի չափով տուգանք այն դեպքերում, երբ աշխատանքը կարող էր կատարվել տնից:

Մինչ այդ տնից աշխատելը ոչ թե պահանջ, այլ առաջարկություն էր, սակայն մարզային կառավարությունը որոշել է ավելի կոշտ լինել և արգելել աշխատել գրասենյակներում, եթե դրա համար պատշաճ հիմնավորում չկա:

Նոր կանոնները քննադատության են ենթարկվել Ուելսի խորհրդարանում և՛ պահպանողականների, և՛ լիբերալ-դեմոկրատների կողմից: Վերջիններս կարծում են, որ աշխատողներն ընդհանրապես չպետք է պատժվեն, քանի որ նրանք ավելի խոցելի վիճակում են և կախված են վերադասից։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից