copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:40 22-12-2021

ԱԺ-ում հերթական պարգևավճարն են բաշխել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած դեռեւս հոկտեմբեր ամսին ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը պարգեւավճարների հարցով դիմել է Սահմանադրական դատարան, այդուհանդերձ, ԱԺ ղեկավարությունը շարունակում է պարգեւավճարներ բաշխել։ Երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական կարգադրությունն է ստորագրել, համաձայն որի՝ որոշել է․

«ԱԺ պատգամավորներին, ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածների»։ Ի դեպ, կարգադրության մեջ, սովորության համաձայն, հավելվածները տեղադրված չեն, եւ անհայտ է գումարի չափը։

Ընդդիմադիր մի քանի պատգամավորներ երեկ մեզ տեղեկացրին, որ իրենք չեն ստացել պարգեւավճար։ Հիշեցնենք․ «Հայաստան» խմբակցության դիմումում ամբողջությամբ վիճարկվում է պետական քաղաքական պաշտոնյաների (ՀՀ նախագահ, վարչապետ, փոխվարչապետներ, նախարարներ, նախարարների տեղակալներ, պատգամավորներ) պարգեւատրման համակարգը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ