copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:14 21-12-2021

Էդուարդ Աղաջանյանը հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը դեկտեմբերի 21-ին հանդիպել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ:

Ողջունելով դեսպանին` Էդուարդ Աղաջանյանը կարևորել է երկու երկրների խորհրդարանականների շփումները, բարեկամական խմբերի միջև համագործակցությունը, խոսել երկկողմ հարաբերություններում առկա ներուժի իրացման և մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունից: Հանձնաժողովի նախագահի խոսքերով` դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև կապերը դրական զարգացում են ապրել:

Դեսպանն ընդգծել է, որ անհրաժեշտ է էլ ավելի խորացնել երկկողմ համագործակցությունը և այդ հարցում աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

Անդրադարձ է եղել զբոսաշրջության, ենթակառուցվածքների, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարներին: Կողմերը փոխշահավետ ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն են հայտնել:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում