Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:18 21-12-2021

Գիտնականները ցույց են տվել «օմիկրոն» շտամի լուսանկարը

Ռուսական «Վեկտոր» կենտրոնը հրապարակել է կորոնավիրուսի «օմիկրոն» նոր շտամի լուսանկարները։ Դրանք հրապարակվել են Ռոսպոտրեբնադզորի կայքում։

«Վիրուսոլոգիայի և բիոտեխնոլոգիայի «Վեկտոր» պետական գիտական կենտրոնը լաբորատոր պայմաններում վարակել է Vero E6 բջիջների մշակույթը կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով՝ հետազոտելու համար դրա մորֆոլոգիական բնութագրերը, այսինքն՝ ձևը, չափը, մակերեսի վրա գտնվող կառուցվածքների առկայությունը և այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ «օմիկրոն» շտամի դեպքում արտառոց է այն, որ վիրուսը դանդաղ է հավաքվում և, ի տարբերություն այլ շտամների, չի առաջացնում բջիջների զանգվածային մահ վարակի վեցերորդ օրը։

Գիտնականների խոսքով, ընդհանուր առմամբ «օմիկրոն» շտամով վարակվելիս բջիջների վիճակը համապատասխանում է այն բանին, ինչ կարելի է տեսնել երկրորդ կամ երրորդ օրը այլ շտամներով վարակվելու դեպքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է