copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 13:31 21-12-2021

Այս տարի, ինչպես միշտ, ծանրամարտը հայկական սպորտի գագաթնակետում է. Փաշիկ Ալավերդյան

Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը գոհ է անցնող տարում ծանրորդների գրանցած արդյունքներից:

«Այս տարի, ինչպես միշտ, ծանրամարտը հայկական սպորտի գագաթնակետում է: Հայաստանն ընդհանուր 185 մեդալ է նվաճել, որոնցից 97-ը նվաճել են ծանրորդները` մասնակցելով աշխարհի, Եվրոպայի առաջնություններին և Օլիմպիական խաղերին: Դրանից էլ բխում է գնահատականը, որ պետք է տանք ֆեդերացիայի աշխատանքին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչը:

Վերջինս շեշտեց, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է մարզաձևի նոր քաշային կարգերը, որոնք նաև Օլիմպիական խաղերում են լինելու` դրանք են` 61, 73, 89, 102 եւ +102 կգ:

«Ես գոհ եմ իմ կատարած աշխատանքից, քանի որ լավագույն մարզիկների թեկնածուների ցանկում 7 ծանրորդ է առաջադրված, որոնցից, գուցե, միայն 3 կլինեն տասնյակում: Իսկ ինչ վերաբերվում է աշխարհի առաջնությունում մեր մարզիկների ելույթներին, ես գոհ եմ նրանցից, քանի որ նրանք մեր ազգին ադրենալին տվեցին այս դժվարին ժամանակներում»,-ասաց նա:

Փաշիկ Ալավերդյանը նաև հայտնեց, որ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն այսուհետ հանդես կգա գերծանր քաշային կարգում:

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ