copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:10 21-12-2021

Մեծ ջանքեր պետք է գործադրել գոնե 2007 թվականի ցուցանիշներին հասնելու համար. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բոլոր ոլորտների անկախ փորձագետները պնդում են, որ Հայաստանում 2018 թվականի իշխանափոխությունից հետո, իսկ վերջին 1 տարում՝ առավել ևս, պարզապես կառավարման խոր ու համապարփակ ճգնաժամ է: Դա վերաբերում է նաև գյուղատնտեսությանը: Տնտեսագիտության թեկնածու, գյուղատնտեսության ոլորտի փորձագետ Վարդան Ալեքսանյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ գյուղոլորտի ցուցանիշները վերջին տարիներին բոլոր կտրվածքներով բոլոր ճյուղերում անկման դինամիկա են արձանագրում:

«Մի քանի թվեր նշեմ: Դեռևս 2014 թ. գյուղատնտեսության ոլորտում արտադրվում էր 983 մլրդ դրամի արտադրանք, իսկ 2020 թվականին 16,7 տոկոսով նվազել է գյուղատնտեսության համախառն արտադրանքը, այսինքն՝ վեց տարի անց 164 մլրդ դրամով պակասել է արտադրանքը: Հետաքրքիր ցուցանիշ՝ բուսաբուծության ոլորտից: Դեռևս 2007 թ. բուսաբուծության ճյուղում համախառն արտադրանքը կազմում էր 429 մլրդ դրամ: 2020 թվականին այն կազմել է 384 մլրդ դրամ, այսինքն՝ նվազել է 10,5 տոկոսով: Փաստորեն հիմա պետք է մեծ ջանքեր գործադրել գոնե 2007 թվականի ցուցանիշին հասնելու համար»,- ասում է փորձագետն ու հավելում, որ վերջին տարիներին գյուղատնտեսական հիմնական մթերքների գծով ՀՀ-ում սպառման միջին ցուցանիշները՝ մեկ շնչի հաշվով, նույնպես կրճատվել են, այսինքն՝ կարտոֆիլինը, բանջարեղենինը, հացահատիկինը, և՛ արտադրության ցուցանիշներն են կրճատվել, և՛ բնակչության մեկ շնչի հաշվով միջին սպառման ծավալները:

«Սա վկայում է այն մասին, որ բնակչությունն ավելի է աղքատանում, սնվելու խնդիրն ավելի է սրվում, շատ մարդիկ կրճատում են անգամ առաջին անհրաժեշտության ապրանքների սպառման ծավալները: Դրա մասին վկայում են վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալները»,- «Փաստի» հետ զրույցում ամփոփում է Վարդան Ալեքսանյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը

Ձեզ գուցե հետաքրքրի