copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:16 20-12-2021

Թուրքիան վճռական է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ տարածաշրջանային հարցերում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չաբուշօղլուն Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության 5-րդ տարելիցի կապակցությամբ խոսել է Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններից։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Չավուշօղլուն հայտարարել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են առևտրի, էներգետիկայի, տուրիզմի, մշակույթի և այլ ոլորտներում։ Նա ընդգծել է, որ այս տարի երկկողմ առևտրաշրջանառությունը հասնելու է 30 միլիարդ դոլարի և նշել, որ 2021-ին Թուրքիան ընդունել է 5 միլիոն ռուս զբոսաշրջիկ։ Չավուշօղլուի խոսքով՝ ըստ նախատեսվածի առաջ են գնում նաև «Աքքույու» ատոմակայանի շինարարական աշխատանքները։

«Մենք նաև սերտ երկխոսության մեջ ենք Ռուսաստանի հետ տարածաշրջանային հարցերում։ Անգամ այն ​​հարցերը, որոնց շուրջ տարբեր մոտեցումներ ունենք, մենք քննարկում ենք պատասխանատու մոտեցմամբ՝ առաջնահերթություն տալով մեր տարածաշրջանի խաղաղությանն ու բարեկեցությանը: Մենք վճռական ենք շարունակելու մեր արդյունավետ համագործակցությունը փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի հիման վրա»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ