copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:22 18-12-2021

ՌԴ-ն շարունակում է զորքեր կուտակել Ուկրաինայի հետ սահմանին. CNN

Ռուսաստանի իշխանությունները շարունակում են զորքեր կուտակել Ուկրաինայի հետ սահմանին՝ չնայած անցյալ շաբաթ ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի ու Վլադիմիր Պուտինի միջև կայացած խոսակցությանը, որի ընթացքում ամերիկացի առաջնորդը Կրեմլին զգուշացրել էր «կոշտ միջոցների» մասին՝ ի պատասխան ներխուժման։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզության աղբյուրներին։

Նշվում է, որ վերջին օրերին սահմանամերձ շրջաններ են ուղարկվել մեծ թվով զինվորականներ։ Ռուսաստանը նաև սկսել է օգտագործել կոմերցիոն օդային և երկաթուղային համակարգեր՝ աջակցելու զինվորականների ջանքերին:

Նմանատիպ գործունեություն օդում և երկաթուղիներում նկատվել էր գարնանը:

Ամերիկյան հետախուզության վերջին տվյալներով՝ Ուկրաինայի հետ սահմանին և նրա շուրջը կուտակվել են ավելի քան 50, այսպես կոչված, գումարտակային մարտավարական խմբեր (յուրաքանչյուրը՝ 900 հոգի)։ Այս խմբերը դիվերսիֆիկացված և ամբողջովին ինքնաբավ մարտական ​​միավորներ են՝ զորքերի, հրետանու, հակատանկային սպառազինության, հետախուզական և ինժեներական մասերի համակցությամբ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ