copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:58 18-12-2021

Օմիկրոն. հայտնի են ախտանիշներն ու դրանց ի հայտ գալու ժամկետները

Նոր «օմիկրոն» շտամն արագորեն տարածվում է ամբողջ աշխարհում: ԱՀԿ-ի տվյալներով, հիվանդության ախտանիշները կարող են ի հայտ գալ վարակվելուց 3-ից 14 օր հետո։ Սակայն, միջինում դա տևում է հինգից վեց օր, հաղորդում է The Mirror-ը:

«Օմիկրոն»-ի ախտանիշների մեծամասնությունը նման է սովորական մրսածության ժամանակ ի հայտ եկող ախտանիշներին:

Պրոֆեսոր Թիմ Սպեկտորն ասել է, որ «օմիկրոն»-ով վարակվածների մեծամասնության մոտ դասական ախտանիշներ չեն նկատվում, ինչպիսիք են հոտի և համի կորուստը:

«Ջերմությունը, հազը, համի և հոտի կորուստն այժմ ամենաքիչ նկատվող ախտանիշներն են»,- ասել է նա:

Նա նաև նշել է «օմիկրոն»-ի դեպքում ի հայտ եկող հինգ ախտանիշները՝ քոր կոկորդում, չոր հազ, մշտական ​​հոգնածություն, մկանային ցավ, երբեմն նաև գիշերային քրտնարտադրություն:

Նշվում է, որ մարդիկ կարող են հիվանդությունը տանել ասիմպտոմատիկ, բայց նրանք կարող են վարակել ուրիշներին՝ ախտանիշների ի հայտ գալուց մոտ երկու օր առաջ և մինչև 10 օր՝ դրանից հետո: Ուստի, մարդկանց խնդրում են ինքնամեկուսանալ նույնիսկ ախտանիշների բացակայության դեպքում՝ եթե թեստի պատասխանը դրական է:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի