copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:37 18-12-2021

Արշակ սրբազանը սկսեց ՀՀԿ համագումարը

Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարին ներկա է նաև Մայ Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Նա իր խոսքը սկսեց աղոթքով, ապա նաև հանդես եկավ ողջույնի խոսքով.

« Այսօր ես մասնակցում եմ ՀՀԿ 17-րդ համագումարին այն համոզումով, որ համագումարը դադարել է լինել զուտ կուսակցական միջոցառում, այն առավելապես կապված է մարդկանց մի այնպիսի խմբի հետ, որոնց գործունեությունը կապված է ՀՀ անկախության կերտման պատմության հետ: Սա մի պատմություն է, որը կերտվել է Վազգեն Սարգսյանի, Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի և կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի ջանքերով»,- ասաց Արշակ սրբազանը՝ շարունակելով.

«Այսօր երբ մեզ պարտադրվում է խաղաղության օրակարգ, ապա ես ուզում եմ հիշել Այս կուսակցության գաղափարական հոր Նժդեհի խոսքերը, որ խաղաղությունը ոչ թե նվիրվում է , այլ նվաճվում է»,- ասաց Արշակ սրբազանը' հավելելով.

«Սիրելի պատվիրակներ, լինենք ուժեղ և հզոր, որ մեր ներողամտությունը Աստվածային առաքինություն ընկալվի, ոչ թե թուլություն»:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը