copy image url
Խոսք 4 տարի առաջ - 10:59 18-12-2021

Օրվա իշխանությունների՝ գնաճի դեմ պայքարը չստացված է և անհաջող․ Թադևոս Ավետիսյան

Մեր երկրում մինչև այս պահը ավելի արագ աճում են գները, քան մարդկանց եկամուտները։ Այսինքն` մարդկանց իրական եկամուտները նվազում են, ինչն էլ աղքատություն ծնող հիմնական գործոններից մեկն է։

Թեմայի շուրջ Oragir.news-ը զրուցեց տնտ․ թեկնածու, դոցենտ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հետ։

Տնտեսագետի խոսքով, գնաճը տարբեր պատճառներ ունի, նախ՝ ներքին, հետո՝ արտաքին․

«Արտաքին շուկայում որոշակի գնաճ կա, բայց, բացի այդ, այս իրավիճակում ներկայիս տնտեսության ՀՆԱ-ի աճը նախորդ տարվա անկումը չի փակել։ Այսինքն՝ տնտեսությունը չի վերականգնվում և հյուծվել է»։

Ըստ տնտեսագետի՝ մյուս գործոնն է հանդիսանում մենաշնորհների բարձր աստիճանը։

«Կարճ ասած՝ օրվա իշխանությունների՝ գնաճի դեմ պայքարը չստացված է և անհաջող, նրանք գնաճի հետևանքներից խուսափելու համար ոչ մի քայլ չեն ձեռնարկում, չեն ավելացնում աշխատող աղքատների եկամուտը։ Մենք նախորդ տարի ունեցել ենք աղքատության մակարդակի աճ, և միանշանակ, այս տարի էլ ենք ունենալու այդ աճը։ Աղքատության մակարդակը նախորդ տարի 27տոկոս էր, իսկ այս տարի կանխատեսելի է ցուցանիշի բարձրացում»,- հավելում է մեր զրուցակիցը։

Այն հարցին, թե ո՞րն է կենտրոնական բանկի դերը գնաճը զսպելու գործընթացում, պարոն Ավետիսյանն ասաց․

«Կենտրոնական բանկը իր կարճաժամկետ ազդեցության գործիքակազմով ամեն բան անում է․ վերաֆինանսավորման տոկոսադրույքն է բարձրացնում, իրականացնում է արտարժույթի վաճառք։ Բայց այս ամենը բավարար չէ, քանի որ այս գործիքակազմը չի կարող երկարաժամկետ գործոնների վրա ազդել։ Օրինակ՝ ինչպիսիք են ներդրումների նվազումը, դանդաղ հետընթացը, արտաքին պետական պարտքի ավելացումը և առհասարակ տնտեսական անորոշությունն ու անկայունոությունը, որը հանգեցնում է տնտեսական այսպիսի վատթար վիճակի։

Ամանորի նախաշեմին սպասվող գնաճի մասին Թադևոս Ավետիսյանն ասաց, որ պահանջարկը կավելանա, և գնաճը ավելի կահագնանա․

«Սպառողական գների ինդեքսը կհասնի 8 տոկոսի։ Սա վերաբերում է միջին գնաճին, իսկ սննդամթերքի գնաճը, որն արդեն 17 տոկոս է, կմոտենա 20 տոկոսին,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Լիլիթ Հարությունյան

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի