copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:50 18-12-2021

Նոր ռազմավարություն. նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրգործերը բաժանում են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Իրավապահ համակարգում մեկնարկել է նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործերով նախաքննության ավարտ հայտարարելու գործընթացը: Նկատենք, սակայն, որ նախաքննական մարմինները հետաքրքիր ռազմավարություն են մշակել:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործերով մաս են անջատում ու ուղարկում դատարան, իսկ մյուսների վերաբերյալ քննությունը շարունակում են՝ այդկերպ նախկիներին միգուցե հասկացնելով, որ ամեն ինչ իրենց ձեռքում է, և հարկ եղած դեպքում գործի կանցնեն:

Օրինակ՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործով Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել, սակայն պարզվում է՝ քրեական գործով մի մաս կա, որով նախաքննական մարմինը որոշել է քննությունը շարունակել:

Այս մոտեցումը նախաքննական մարմինները կկիրառեն նաեւ մյուս նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործերով: Տեսնենք՝ հաջորդը ով է»։

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը