Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 18:42 06-05-2026

Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք»

Մոնումենտի առանձնատների հայտնի գործով, որը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում, նոր մեղադրյալներ կան: «Հետքի» աղբյուրը տեղեկացնում է, որ քրեական հետապնդումներ են հարուցվել Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի, Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Մազմանյանի և քաղաքապետարանի ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության պետ Արսեն Լալայանցի նկատմամբ:

Մեր տեղեկություններով՝ քրեական հետապնդումների շարքն այսքանով չի ավարտվելու, ավելին՝ նշված վարույթով նոր զարգացումներ են սպասվում, և չի բացառվում, որ այս գործով նոր մեղադրյալներ կներգրավվեն: Այս մասին գրում է «Հետքը»։

Պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք Հակակոռուպցիոն կոմիտե։ Նշեցին, որ ավելի ուշ պարզաբանում կներկայացնեն։

Հիշեցնենք, «Հետքը» դեռևս 2018թ-ին էր գրել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցների այն տարածքում, որտեղ այժմ տեղակայված են նախկին և ներկա պաշտոնյաների առանձնատները, 2000-ականներին խոտածածկ տարածք է եղել։ «Google Earth» ծրագրի միջոցով տեսանելի է, թե տարեցտարի ինչ շինարարություն է արվել այս տարածքում, և թե ինչպես է բնակչության հանգստի համար նախատեսված գոտին վերածվել թանկարժեք առանձնատներով աչքի ընկնող թաղամասի։

Նախկինում համայնքային սեփականություն հանդիսացող հողերն այժմ ամբողջությամբ պատկանում են նախկին պաշտոնյաներին, գործարարներին կամ պաշտոնյաների հետ փոխկապակցված անձանց։

Այստեղ առանձնատեր, հողակտորներ ունեն նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանն ու Կարեն Կարապետյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, նրա որդին, ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, նախկին պատգամավորներ Միհրան Պողոսյանը, Սեյրան Սարոյանը, Վահան Հարությունյանն ու նրա եղբարը, ԱԺ նախկին նախագահներ Արմեն Խաչատրյանը և Տիգրան Թորոսյանը, նախկին պատգամավորներ Գագիկ Աբրահամյանն ու Հովհաննես Սոֆոյանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանը, ՃՈ պետի նախկին տեղակալ Արթուր Տոնոյանը և այլք։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին