copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:37 17-12-2021

ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանը պնդեց` ինքն ունի հեղինակություն

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանի կարծիքով, ինքը որևէ խնդիր չունի հեղինակություն լինելու հատկանիշի հետ կապված` հաշվի առնելով իր մասնագիտական հետագիծը և գործընկերների հետ անցած ճանապարհը:

Քրիստինե Գրիգորյանը այս մասին ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցին, ով նշեց, որ ըստ Սահմանադրության, ՄԻՊ պաշտոնում կարող է ընտրվել հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք. արդյոք թեկնածուն կարծո՞ւմ է, որ ինքը բարձր հեղինակություն է վայելում:

«Ես չեմ պնդում, որ ես ճանաչված եմ, բայց ես պնդում եմ, որ ունեմ հեղինակություն: Կարծում եմ, այս շփոթմունքը և այս խոսույթը գալիս է նրանից, որ հեղինակության կամ նման տեսակ գնահատողական հատկանիշները շատ դժվար է չափել այս ինչ խումբ մարդկանց, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, գործադիրի կոլեգաների մոտ` այստեղից է գալիս խնդիրը: Բայց ամեն դեպքում, կարծում եմ, որ ես իզուր չնշեցի Վենետիկի հանձնաժողովի չորս չափորոշիչները` բարոյականություն, բարեվարքություն, մասնագիտական կրթություն և մասնագիտական փորձառություն: Սրանք կուտակվել են «հեղինակություն» տերմինի ներքո»,- ասաց Գրիգորյանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ