Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 11:51 24-04-2022

ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը հաստատում է Արման Թաթոյանի խոսքերը

Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը։ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի հուշահամալիր է այցելել նաև ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը, ով պատասխանելով Oragir.news-ի հարցին, թե նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացնում էր, որ ինչպես են ադրբեջանցիները վարվում հայ ռազմագերիների հետ՝ կարծիքներ է հնչում, որ դա տարբեր ֆիլմերի սցենարներ է հիշեցնում, իսկ ինքը որպես ներկայիս ՄԻՊ, արդյո՞ք ծանոթացել է սարսափ ֆիլմի սցենարին՝ թե ՞ իրականություն է համարում՝ պատասխանեց.

«ՄԻՊ կողմից հրապարակված արտահերթ զեկույցը է ներկայացվել, որն ուղղակի փաստերի ներկայացում էր նկարներով, տեսագրություններով, որոնք այո՝ , շոկային էին, և շոկային էին այն իմաստով, որ 21-դարում մարդկային միտքը դժվար է պատկերացնում, որ նման ծայրահեղ ու անմարդկային վերաբերմունք կարելի էր դրսևորել պատերազմի մասնակիցների, զինվորների, քաղաքացիական անձանց նկատմամբ։ Այս փաստերն ուղղակիորեն ձայնագրված են նաև գերությունից վերադարձածների հետ առանձնազրույցներում և հաստատությունն առանձին զեկույց է ներկայացրել այս մասով։ Էթնիկ զտում է իրականացվում Ադրբեջանի կողմից՝ հայաթափման համար։

Հարցին, թե այսինքն չէր չափաանցնում նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ պատասխանեց. «Կդժվարանամ անդրադառնալ սարսափ ֆիլմերի մասով, բայց փաստեր կան, որոնք ամրագրված են տարբեր զեկույցներում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել