copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:55 16-12-2021

Առանց հատուկ ջանքերի սրանք իրենց վախճանն են մոտեցնում, ինչն, ի դեպ, ողջունելի է․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Շատ զարմանալի է, որ մինչև հիմա իշխանությունը օրենքի նոր նախագիծ չի ներկայացրել, որով կսահմանվի, որ երկրի բոլոր պաշտոնները՝ նախագահ, վարչապետից համայնքի ղեկավար, հիմնարկի տնօրեն, օրենքի ուժով պետք է քպ-ականները զբաղեցնեն։

Այդ օրենքում հատուկ պետք է սահմանվի, որ ում մտքով անցնի, որ ինքը կարող է քպ չլինելով հավակնել որևէ ռանգի պաշտոնի՝ որպես ծանր հանցագործություն, երկարատև պատժի կենթարկվի։

Այս տեսանկյունից պետք է հատուկ սահմանել իշխանության վախերը, իսկ դրա հաղթահարումը պետք է լինի անվճար։

Առանց հատուկ ջանքերի սրանք իրենց վախճանն են մոտեցնում, ինչն, ի դեպ, ողջունելի է։

Շատ տարօրինակ է, որ իրավապահ համակարգի տարբեր օղակներ ջանասիրաբար սպասարկում են սրանց նեղ անձնական քմահաճույքները՝ չգիտակցելով, որ հետո իրենց «արդարացումներն» այն մասին, թե իրենք չէին ուզում, բայց իրենց «վերևից» պարտադրել են, որևէ ձևով իրենց չի փրկելու»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին