Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:40 15-12-2021

Երևանում Ռուսաստանը բարեկամ երկիր է համարում հարցվածների 35%-ը, իսկ Ֆրանսիան՝ 43%-ը․ հարցում

Երևանում Ռուսաստանը բարեկամ երկիր է համարում հարցվածների 35%-ը, իսկ Ֆրանսիան՝ 43%-ը: Այդ են վկայում 2021թ․ հոկտեմբեր-նոյեմբերին Երևանում անցկացված հարցման արդյունքները։

Հարցումն անցկացվել է թե ով է Հայաստանի լավագույն դաշնակիցը թեմայով, ավելի կոնկրետ՝ համեմատություն ՌԴ և Ֆրանսիայի հանդեպ վերաբերմունքի, ինչպես նաև՝ թե ինչու է աճում դրական վերաբերմունքը Ֆրանսիայի նկատմամբ և նվազում՝ Ռուսաստանի հանդեպ։

Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Սամվել Մանուկյանը հարցման արդյունքները ներկայացրել է Եվրասիական փորձագիտական ակումբի ամենամյա նիստում՝ «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության 7 տարին․ Եվրասիական ինտեգրում երեկ, այսօր, վաղը» կոնֆերանսի ժամանակ։

Նա ասել է, որ հարցման մասնակիցներին ուղիղ հարց է տրվել․ «Ռուսաստանը/Ֆրանսիան բարեկա՞մ, ոչ բարեկա՞մ, թե՞ չեզոք երկիր եք համարում Հայաստանի համար»։ Պարզվել է, որ Ռուսաստանը բարեկամ երկիր է համարում հարցվածների 35%-ը, իսկ Ֆրանսիան՝ 43%-ը։ Մյուս կողմից՝ ՌԴ-ն ոչ բարեկամ երկիր է համարում հարցվածների 17%-ը, իսկ Ֆրանսիան՝ 2%-ը։

«Արդյունքն ապշեցուցիչ է։ Սակայն, առավել հատկանշական է այն, որ այս, կարծես թե, պարզ հարցերին դժվարացել է պատասխանել հարցվածների 23 և 28%-ը։ Ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմը և հարակից ու հաջորդած ընդհանուր տեղեկատվական ազդեցությունը կոգնիտիվ դիսոնանս է ձևավորել հանրային գիտակցության մեջ, երբ մարդկանց ուղեղում նույն օբյեկտի հանդեպ երկու իր բնույթով հակադիր դրվածք է մրցակցում»,- ասել է Մանուկյանը։

Հաջորդ հարցը հետևյալն էր․ «Ի՞նչն է նախընտրելի Հայաստանի համար՝ զարգացնել հարաբերությունները Ֆրանսիայի, թե Ռուսաստանի հետ»։

Մասնակիցների 30%-ը պատասխանել է, որ «գերադասելի է հարաբերությունները զարգացվել Ռուսաստանի հետ», իսկ 20%՝ Ֆրանսիայի։ Սակայն հարցվածների գրեթե մեկ երրորդը՝ 32%-ը, կարծում է, որ «հարաբերությունները պետք է զարգացնել և Ռուսաստանի, և Ֆրանսիայի հետ»։

Իսկ այն հարցի դեպքում, որ եթե Հայաստանը ստիպված լիներ զարգացնել հարաբերությունները կամ Ֆրանսիայի, կամ Ռուսաստանի հետ, Ռուսաստանի կողմնակիցների քանակը գրեթե կրկնապատկվել է՝ կազմելով 54%, իսկ Ֆրանսիայի կողմնակիցների քանակն ավելացել է 4%-ով։ Այս դեպքում Ֆրանսիայի կողմնակիցների ընդհանուր քանակը կազմել է 23%, ինչը անգամ պակաս է, քան ՌԴ ցուցանիշը։

2019-ին Երևանում ՌԴ-ին լավագույն դաշնակից էր համարում հարցման մասնակիցների 47%-ը, իսկ Ֆրանսիային՝ 12%-ը։ Իսկ կամ-կամ ընտրության դեպքում ՌԴ օգտին արտահայտվել էր 54%-ը, Ֆրանսիայի օգտին՝ 23%-ը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել