copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:29 15-12-2021

Սաակաշվիլին կարող է հաշմանդամ դառնալ. Թոիձե

Վրաստանում «Էմպատիա» բժշկական կենտրոնի նյարդաբան Օթար Թոիձեն կարծում է, որ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին անհրաժեշտ է հիվանդանոց տեղափոխել, հակառակ դեպքում նրա վիճակը կվատթարանա, որը կհանգեցնի տխուր հետևանքների։ Այս մասին նա ասել է լրագրողներին, գրում է «Ինտերֆաքս»-ը։

«Միխեիլ Սաակաշվիլիին հետտրավմատիկ սթրես և Վերնիկեի էնցեֆալոպաթիա է ախտորոշվել, որի կտրուկ սրման դեպքում Սաակաշվիլին հաշմանդամ կդառնա»,- ասել է Թոիձեն։

Նա հավելել է, որ «Էմպատիա» բժշկական կենտրոնը Սաակաշվիլիի բուժման հետ կապված մի քանի հարցում է կատարել արտասահմանյան կլինիկաներ, սակայն մինչ այժմ որևէ հիվանդանոցի հետ պայմանավորվածություն չկա։

«Կլինիկան պետք է ընտրվի հիվանդի վիճակին համապատասխան և նրա համաձայնությամբ: Մենք նամակներ ենք ուղարկել արտասահմանյան մի քանի կլինիկաներ, այդ թվում՝ Գերմանիա, սակայն պատասխան դեռ չենք ստացել»,- ասել է Թոիձեն։

Այս պահին Սաակաշվիլին գտնվում է Գորիի զինվորական հոսպիտալում՝ բժիշկների երեք խմբի՝ Վրաստանի արդարադատության նախարարությանը կից բժշկական կոնսիլիումի, Վրաստանի հանրային պաշտպանին կից խորհրդատվություն իրականացնող բժիշկների և «Էմպատիա» բժշկական կենտրոնի բժիշկների հսկողության ներքո:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը