copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:03 15-12-2021

Վաշինգտոնը պատրաստ է չեղարկել Թեհրանի դեմ պատժամիջոցները

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը կազմակերպության նիստի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը լիովին պատրաստ է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք հակասում են ԳՀՀԾ-ի շրջանակում Վաշինգտոնի ստանձնած պարտավորություններին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Թոմաս-Գրինֆիլդն ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հստակ հասկացրել է, որ Վաշինգտոնը պատրաստ է վերադառնալ պարտավորությունների կատարմանը ԳՀՀԾ շրջանակում, բայց միայն այն դեպքում, եթե նույնն անի Իրանը:

Դրա հետ կապված Միացյալ Նահանգները հայտարարել է ԳՀՀԾ-ով նախատեսված իրենց պարտավորություններին հակասող պատժամիջոցները չեղարկելու պատրաստակամության մասին: Նշվում է, որ գործարքը տնտեսապես շահավետ կլինի Իրանի համար։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից