copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:08 15-12-2021

Flyone Armenia-ի Երևան-Մոսկվա չվերթը չեղարկվել է․ ուղևորները մնացել են դրսում

Hraparak.am-ը հայտնում է, որ Մոլդովայից հայկական ավիացիոն շուկա վերջերս ներմուծված Flyone Armenia ավիաընկերության այսօրվա անդրանիկ չվերթը՝ Երևան-Մոկսվա ուղղությամբ, չեղարկվելու է։ Պատճառը այն է, որ Ռուսաստանը թույլտվություն չի տվել այս ընկերությանը թռիչքներ իրականացնել ՌԴ քաղաքներ։

Թռիչքը նախատեսված էր այսօր առավոտյան ժամը 7։00-ին, և երեկ գիշերվա դրությամբ «Զվարթնոց» օդանավակայանի օնլայն համակարգում նշված էր, որ թռիչքը կայանալու է ժամանակին, սակայն այսօր արդեն նշված է, որ չեղարկվել է։

Ընդ որում, այսօր նաև Flyone Armenia-ն Մոսկվա-Երևան չվերթ ուներ, ժամանումը նշված էր ցերեկը՝ 13։45, սակայն դա էլ է չեղարկվել։ Երեկ ամբողջ օրը այս ընկերությունում աժիոտաժ էր, մեզ ասացին՝ քաղավիացիայի աշխատակիցներին մինչև ուշ գիշեր պահել են իրենց մոտ՝ պահանջելով ամեն ինչ անել, որ կարգավորեն խնդիրն ու ստանան թոuյլտվություն Մոսկվայից, սակայն այդպես էլ չի հաջողվել։

Եվ այսօր Flyone Armenia-ի՝ էժան ավիատոմսեր գնած ուղևորները կանգնել են փաստի առաջ՝ թռիչքը չեղարկվել է։ Ընկերությունից մեկնաբանություն ստանալ չի հաջողվում։

Հիշեցնենք, որ Flyone Armenia ընկերությունը պատկանում է իշխանական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։ Նրանք այս օրերին մեծ PR արշավ իրականացրին, Տիգրան Ավինյանն ու իշխանական այլ դեմքեր լծված էին մոլդովական ընկերության նորամուտը հայկական շուկա գովազդելով, սակայն մեկնարկը եղավ ֆալշ-ստարտով։

Քաղավիացիայի կոմիտեից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել։ Flyone Armenia-ի պաշտոնական կայքում նշված հեռախոսահամարը ևս չի պատասխանում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել