copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:01 15-12-2021

ԵԽ-ն փորձագետների խումբ կտրամադրի սահմանազատման և սահմանագծման հարցերին աջակցելու համար

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման շուրջ նախատեսվող բանակցությունների համատեքստում անհրաժեշտ կլինի շոշափելի քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար։ Դա անհրաժեշտ է բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտ ապահովելու տեսանկյունից։ Այս եզրահանգման են եկել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման մասնակիցները` Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։ Տեղեկությունը հայտնում է ԵԽ մամուլի ծառայությունը։

«Շառլ Միշելը Բաքվին ու Երևանին կոչ է արել լարվածության թուլացման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել: Նա շեշտել է, որ ուժերի միջև պատշաճ հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման կարևոր տարր է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ ԵԽ-ն փորձագետների խորհրդատվական խումբ կտրամադրի սահմանազատման և սահմանագծման հարցերի աջակցության համար՝ երկու երկրներին տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով:

ԻՆչպես գիտենք, դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ քննարկելու Հարավային Կովկասում իրավիճակը և երկու երկրների հետ ԵԽ հարաբերությունների հետագա զարգացման ուղիները:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի

Ձեզ գուցե հետաքրքրի