Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 22:47 14-12-2021

Երիտասարդ տարիներին Մասկի ստուգած ուսանողական աշխատանքը վաճառվել է 7753 դոլարով

Ուորթոնի բիզնեսի դպրոցի ուսանող Բրայան Թոմասի աշխատանքը, որը 1995 թվականին ստուգել է Իլոն Մասկը, աճուրդում վաճառվել է 7753 դոլարով։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

Պարբերականը նշում է, որ 1995 թվականին Մասկն ինքն ուսանող էր, տնտեսագիտություն և ֆիզիկա էր ուսանում Փենսիլվանիայի համալսարանում։ Այդ ժամանակ էլ նա աշխատանքի է ընդունվել որպես պրոֆեսոր Մայլս Բասի ասիստենտ, որը ձեռներեցություն էր դասավանդում։

Մասկը չէր ստորագրում իր ստուգած աշխատանքները, միայն դնում էր իր անվան սկզբնատառերը՝ «EM»:

Աշխատանքում պահպանված միակ մեկնաբանությունը վերաբերում էր Թոմասի կողմից «սատանան տանի» արտահայտությանը, երբ բացատրում էր, թե ինչու կարող է ընկերությանը անհրաժեշտ լինել «ելքի ռազմավարությունը»: Մասկն ընդգծել է խոսքերը, գրառում կատարել ուսանողների աշխատանքում նման արտահայտությունների անթույլատրելիության մասին, իսկ Թոմասի գնահատականից հանել է երկու միավոր։

Տետրի էջերը երկար ժամանակ պահված են եղել ամերիկացու ավտոտնակում, մինչև որ մի օր նա որոշել է դասավորել հին դասագրքերը։ Ընդ որում, ինքը՝ Թոմասը, ասել է, որ իր համալսարանական աշխատանքները պահել է միայն այն պատճառով, որ իրեն ոգեշնչել է պրոֆեսոր Բասը։ Իսկ հենց միլիարդատիրոջը տղամարդը չի էլ հիշում։

Լոտի գնորդի անունը չի հաղորդվում։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել