copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:06 14-12-2021

Բայդենը Հռոմում Էրդողանին կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը. Bloomberg

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հստակ քայլեր ձեռնարկելու Անկարայի հայտարարության ֆոնին ամերիկյան Bloomberg հրատարակությունը մանրամասներ է հայտնում այս գործընթացում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դերի մասին։

Թուրք բարձրաստիճան պաշտոնյայից ստացված տեղեկատվության հիման վրա հրատարակությունը գրում է, որ հոկտեմբերի վերջին G20-ի շրջանակներում Հռոմում կայացած Բայդեն-Էրդողան հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահն իր թուրք գործընկերոջը հորդորել է բացել սահմանը դեպի ծով ելք չունեցող Հայաստանի հետ։

Bloomberg-ը նշում է. «Անկարան հույս ունի, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերը կօգնեն բարելավել Վաշինգտոնի հետ լարվածությունը, որը ձևավորվել է Ռուսաստանից հակաօդային պաշտպանության համակարգեր գնելուց հետո»։

Այժմ կողմերը պատրաստակամություն են հայտնել փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ նշանակել հարաբերությունները կարգավորելու համար։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ