copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:43 14-12-2021

Թուրքիան Բայդենին գոհացնելու համար է կարգավորում հարաբերությունները Հայաստանի հետ. Bloomberg

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, ամերիկյան մամուլում լայն արձագանք է գտել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը։ Այս մասին գրում են թուրքական ԶԼՄ-ները։

Առաջատար «Bloomberg» գործակալությունը Թուրքիայի անակնկալ շրջադարձը որակել է որպես քայլ, որն արվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին գոհացնելու համար։ Ընդգծվել է, որ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի պնդմամբ՝ Անկարայի քայլը համահունչ է հոկտեմբերին Հռոմում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված Բայդենի խնդրանք-պահանջին։ G20-ի շրջանակներում կայացած Էրդողան-Բայդեն հանդիպման ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը Էրդողանին կոչ էր արել բացել դեպի ծով ելք չունեցող Հայաստանի հետ սահմանը:

«Bloomberg»-ի հրապարակման մեջ նաև նշվում է․

«Թուրքիան հույս ունի, որ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը կմեղմացնի Անկարայի հարաբերությունները Վաշինգտոնի հետ։ Բայդենի և Էրդողանի միջև կայացած հանդիպման ժամանակ քննարկվել էին ՆԱՏՕ-ական երկու դաշնակցի անվտանգային և տնտեսական համատեղ շահերը։ Էրդողանը կտրուկ գնաճի և տնտեսության կայունացման համար, որը 2023 թվականի ընտրություններից առաջ սպառնում է նրա ունեցած աջակցությանը, կարող է մեծ օգուտներ քաղել արտաքին քաղաքական ցանկացած քայլից»։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ են նշանակվելու։ Թուրքիան էլ ամեն քայլ անելիս Ադրբեջանի հետ միասին է գործելու։

Չավուշօղլուն նաև նշել էր, որ առաջիկայում Թուրքիան Հայաստանի հետ կսկսի իրականացնել Երևան-Ստամբուլ չարտերային չվերթներ։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն էլ ի պատասխան հիշեցրել էր, որ Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ հիմա, պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների: Հայաստանի ԱԳՆ-ն այս առումով դրական էր գնահատել Թուրքիայի արտգործնախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը և հաստատել, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի