copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:59 13-12-2021

Տղամարդը մեկ օրում COVID-19-ի դեմ կատարել է 10 պատվաստում և հայտնվել հետաքննության ներքո

Նոր Զելանդիայի բնակիչը հայտնվել է հետաքննության ներքո այն բանից հետո, երբ մեկ օրում կորոնավիրուսի դեմ 10 պատվաստում է կատարել, հաղորդում է LADBible-ը։

ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ տղամարդը պատվաստվել է այլ մարդկանց համար, ովքեր նրան գումար են վճարել։ Օրվա ընթացքում նա այցելել է պատվաստումների մի քանի կենտրոններ, որտեղ յուրաքանչյուր անգամ ներկայացել է նոր անունով, բայց արդյունքում մերկացվել է։ Միջադեպի մասին իմացել են տեղի իշխանությունները և իրավիճակը վերցրել իրենց վերահսկողության տակ։

«Մենք մտահոգված ենք այս իրավիճակով և աշխատում ենք համապատասխան գերատեսչությունների հետ»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ տղամարդու գործողությունները հետաքրքրել են իրավապահ մարմիններին, որոնք սկսել են ստուգումը։ Բայց, չնայած պատվաստանյութի հսկայական չափաբաժնին, նորզելանդացին չի ստացել 100-տոկոսանոց իմունիտետ COVID-19-ի դեմ, կարծում են մասնաագետները:

Բացի դրանից, բժիշկների համար դժվար է կանխատեսել, թե ինչ կպատահի մարդուն 10 պատվաստումից հետո։ Իմունոլոգ Գրեհեմ Լե Գրոյի խոսքով, տղամարդը հազիվ թե մահանա, սակայն նման քանակի դեղաչափերը կարող են ազդել նրա ինքնազգացողության վրա։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով