Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:36 11-12-2021

Նա իրեն վատ է զգում, բայց կոտրված չէ․ Վախթանգ Կիկաբիձեն՝ Սաակաշվիլիի հետ հանդիպումից հետո

Վրացի հայտնի երգիչ և դերասան Վախթանգ Կիկաբիձեն Գորի քաղաքի զինվորական հոսպիտալում այցելել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։ Այս մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

Սաակաշվիլին բանտային հիվանդանոցից Գորիի հիվանդանոց է տեղափոխվել 50-օրյա հացադուլից հետո։ Նոյեմբերի 20-ից նախկին նախագահը շարունակում է վերականգնողական կուրսը տարբեր պրոֆիլի բժիշկների հսկողության ներքո։

«Միխեիլ Սաակաշվիլին իրեն լավ չի զգում, այստեղ հարցեր չկան, ամեն ինչ կարելի է տեսնել անզեն աչքով։ Նա ինձ թեյ հյուրասիրեց և ամեն ինչ պատմեց սկզբից մինչև վերջ։ Նա կոտրված չէ, սա է գլխավորը»,- ասել է Կիկաբիձեն:

Նրա խոսքով՝ Սաակաշվիլիին պատմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման մասին։

«Ես Զելենսկիին ասացի. «Նա ձեր քաղաքացին է, և դուք պետք է տանեք նրան, այլապես նրան կսպանեն»: Նա պատասխանեց, որ կսկսի զանգահարել այսօրվանից, որից հետո Վրաստան է ժամանել Ուկրաինայի հանրային պաշտպանը, այնուհետև փաստաբանը»,- ասել է Կիկաբիձեն։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան