copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:23 10-12-2021

ԱՄՆ-ն ավելի քան 400 միլիոն դոլար կծախսի ամբողջ աշխարհում «ժողովրդավարության վերականգնման» համար

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները կկրկնապատկեն ծախսերն՝ ամբողջ աշխարհում ժողովրդավարությանն աջակցելու համար, գրում է mk.ru-ն։ Հայտարարությունն արվել է Վաշինգտոնի կողմից կազմակերպվող «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովում»։

Սպիտակ տունը հաղորդել է, որ Բայդենի հայտարարած ժողովրդավարության թարմացումը ԱՄՆ բյուջեին 424 մլն դոլար կարժենա։ Որպես ծրագրի նպատակներ են նշվում իշխանության «թափանցիկության և հաշվետվողականության ապահովումն» ու ընտրությունների ինստիտուտի պաշտպանությունը։

Ավելի վաղ Չինաստանը մեղադրել էր ԱՄՆ-ին «ժողովրդավարության դրոշի տակ» պատերազմներ սանձազերծելու մեջ։ Ինչպես նշել են ՉԺՀ ԱԳՆ-ում, Վաշինգտոնը, առանց հաշվի առնելու տարբեր երկրների տնտեսական զարգացման մակարդակների, պատմության և մշակույթի տարբերությունները, այլ պետություններին է «պարտադրում» իր արժեքները, քաղաքական համակարգը, ինչպես նաև «գունավոր հեղափոխություններ» է ծրագրում։ Որոշ դեպքերում նման քաղաքականությունը հանգեցրել է իշխանությունների տապալման՝ «աղետալի հետևանքներով», նշել են ԱԳՆ-ում։

«Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովը» կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով, դեկտեմբերի 9-10-ը, կմասնակցեն երկրների ղեկավարներ, իրավապաշտպաններ և գործարարներ 110 երկրներից և տարածքներից։ Հրավիրվածների ցուցակում չեն ներառվել Ռուսաստանը, Հունգարիան, Չինաստանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Պարսից ծոցի արաբական երկրները, Իրանը, Հյուսիսային Կորեան, Վենեսուելան, Նիկարագուան, Սուդանը և Եթովպիան, ինչպես նաև Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Ասիայի այլ երկրներ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին