copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:59 09-12-2021

ԱՄՆ-ն Ուկրաինային կառաջարկի մի շարք զիջումների գնալ Դոնբասում․ AP

ԱՄՆ-ն Ուկրաինային կառաջարկի այդ երկրի արևելքում գտնվող տարածքներին, որոնք այժմ վերահսկվում են Ռուսաստանի կողմից հովանավորվող անջատողականների կողմից, «որոշակի աստիճանի» ինքնավարություն տրամադրել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներին։

Գործակալությունը վերլուծել է այն հնարավոր քայլերը, որոնք Ջո Բայդենի վարչակազմը կարող է ձեռնարկել ռուս-ուկրաինական հակամարտության ներկայիս սրման ֆոնին։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Վաշինգտոնը բարդ խնդրի առաջ է կանգնելու. մի կողմից՝ համոզել Ուկրաինային մի շարք զիջումների գնալ Դոնբասում, մյուս կողմից՝ այնպես անել, որ դա Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիրի Պուտինի հաղթանակ չթվա։ Կիևում ԱՄՆ նախկին դեսպան Սթիվեն Փայֆերի խոսքով՝ Դոնբասի շրջաններին, մասնավորապես, կարող է առաջարկվել ինքնակառավարում առողջապահության, կրթության և իրավապահ ոլորտներում։ Փայֆերն ընդգծել է, որ Վաշինգտոնը չի դրդի Ուկրաինային այնպիսի քայլերի, «որոնք սպառնալիքի տակ կդնեն նրա ինքնիշխանությունը կամ ազգային կառավարության՝ որոշումներ կայացնելու կարողությունը»։

Ըստ AP-ի աղբյուրի, Ուկրաինան պատրաստ է իր օրենսդրության մեջ հաշվի առնել Դոնբասի շրջանների լեզվական և մշակութային առանձնահատկությունները, սակայն կտրականապես դեմ է, որ նրանք վետոյի իրավունք ունենան համազգային որոշումների կայացման վրա:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով