copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:00 09-12-2021

ԱՄՆ-ում արքայազն Հարիին շփոթել են տոնածառ վաճառողի հետ

ԱՄՆ-ում արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, ամանորյա գնումներ կատարելիս հայտնվել են անհարմար իրավիճակում։ Սասեքսի դուքսին շփոթել են տոնածառեր վաճառողի հետ, հաղորդում է Daily Express-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքում, զույգի տան մոտ գտնվող խանութում։

Ըստ պարբերականի, խանութի երիտասարդ այցելուներից մեկը չի ճանաչել թագավորական ընտանիքի անդամին՝ արքայազն Հարիին, և հարցրել է, թե «արդյո՞ք նա խանութում է աշխատում»։

«Մեգանը և արքայազն Հարին մեր խանութից տոնածառ գնեցին: Շատ տարօրինակ էր, բայց հետաքրքիր։ Այդ պահին խանութում ևս մեկ ընտանիք կար։ Նրանց փոքրիկ որդին վազեց և հարցրեց, թե արդյոք նա այստեղ է աշխատում: Տղան չճանաչեց արքայազնին։ Անկեղծ ասած, նրանք շատ լավ մարդիկ էին թվում։ Մեգանը բարյացկամ էր, իսկ Հարին ավելի սառն էր իրեն պահում և խոսում»,- պարբերականը մեջբերում է խանութի աշխատակից Ջեյմս Ալմագերի խոսքը։

Ավելի վաղ հաղորդվել է, որ արքայազն Հարին և Մեգան Մարքլը մերժել են Սուրբ ծնունդը Եղիսաբեթ II-ի հետ անցկացնելու հրավերը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը