copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:57 07-12-2021

Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հայկական լոբբիի ուղղությունն այլ է, Հայաստանի իրականությունը՝ այլ. Էրդողանի կուսակցության փոխնախագահ

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը Ստամբուլում Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ և գործադիր մարմնի ղեկավար Թահիր Բուդաքովի հետ հանդիպմանը խոսել է 44-օրյա պատերազմի, ներկայիս իրավիճակի ու Հայաստանից ունեցած սպասելիքների մասին:

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նա մասնավորապես ասել է. «Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը Կովկասի խաղաղությանն աջակցի ոչ թե հայկական լոբբիի ցույց տված ուղղությամբ, այլ Հայաստանում ապրող հայ ժողովրդի շահերին համապատասխան: Որովհետև Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի ու այլ վայրերի հայկական լոբբիի ուղղությունն այլ է, Հայաստանի իրականությունը՝ այլ: Այս տեսանկյունից ակնհայտ է դարձել, որ որոշ կայսերապաշտ երկրների կողմից Կովկասն իրար խառնելու նպատակով Հայաստանին ցույց տված աջակցությունը ոչ մի արդյունք չի տվել:

Ուստի Ադրբեջանի կողմից օրակարգ բերված, նաև մեր նախագահի կողմից Բաքու այցի ընթացքում հայտարարված Կովկասի 6 տարածաշրջանային երկրների՝ իրենց հարցերը լուծելու համար հարթակի հիմնումը կարևոր քայլ է՝ ուղղված բոլոր երկրների բարօրությանն ու տարածաշրջանի ապագային և կայունությանը»:

Քուրթուլմուշը նաև խոսել է պատերազմի ընթացքում Ադրբեջանին Թուրքիայի ցուցաբերած բազմակողմանի աջակցության ու դրանից հետո շարունակվող աննախադեպ համագործակցության մասին՝ շեշտելով, որ դրա արդյունքում 2 երկրների հարաբերությունները նոր մակարդակի են բարձրացել: Նա ավելացրել է նաև, որ «Շուշիի հռչակագրի» ստորագրմամբ էլ 2 երկրների հարաբերություններում նոր շրջան է բացվել:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ