copy image url
Ավելին 4 տարի առաջ - 20:59 06-12-2021

Ավստրալիայում կտեղադրեն «աշխարհի վերջի» սև արկղը

Ավստրալիացի գիտնականները Թասմանիա կղզու արևմտյան ափին կտեղադրեն Երկրի սև արկղը՝ ձայնագրիչ, որը կգրանցի մարդկային քաղաքակրթության վերջին տասնամյակների տվյալները գլոբալ կլիմայական աղետի դեպքում: Օբյեկտը կհայտնվի մինչև 2022 թվականի վերջը, դեկտեմբերի 6-ին հայտնել է ABC հեռուստաընկերությունը։

7,62 սմ հաստությամբ պողպատե թիթեղներով կոնստրուկցիան չափերով համեմատելի կլինի քաղաքային ավտոբուսի հետ։

Ներսում կտեղադրվեն տվյալների կուտակիչներ՝ կլիմայական փոփոխությունների մասին տեղեկություններով, ինչպիսիք են մթնոլորտում ածխաթթու գազի մակարդակը և մոլորակի տարբեր շրջաններում միջին տարեկան ջերմաստիճանը, իսկ դրսում՝ արևային մարտկոցներ, որոնք էներգիա են մատակարարում արկղին:

Նշվում է, որ նա ցանցում կհավաքի գլոբալ տաքացման վերաբերյալ առկա բոլոր տվյալները առցանց ռեժիմով և կգրանցի դրանք։

Սև արկղի կառուցումը կսկսվի 2022 թվականի կեսերին, սակայն ձայնագրությունները շարունակվում են։

Ակնկալվում է, որ շտեմարանը կլցվի տեղեկատվությամբ առաջիկա 50 տարում, իսկ մինչ այս ժամկետի ավարտը նախագծի հեղինակները լուծում կփնտրեն դրա հզորությունը մեծացնելու համար։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ