Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:16 06-12-2021

Հունաստանի գլխավոր դատավորը հրաժարական է տվել իր մոտ հայտնաբերված կոկաինի պատճառով

Հունաստանի Պետական ​​խորհրդի (Գերագույն վարչական դատարան) փոխնախագահ Պանայոտիս Եվստրատիուն հրաժարական է տվել այն բանից հետո, երբ մեղադրվել է կոկաին օգտագործելու, տանը կոկաին պահելու և անչափահասներին թմրամիջոցների վաճառքում օգտագործման մեջ։ Այս մասին հաղորդում է NewsBreak-ը։

Դատավորը հրաժարականի դիմում է ներկայացրել մեկ օր անց այն բանից հետո, երբ տեղեկություններ են հայտնվել թմրամիջոցների գործին նրա ենթադրյալ մասնակցության մասին:

Ինքը՝ Եվստրատիուն, համաձայն չէ մեղադրանքների հետ։ Նրա խոսքով՝ ինքը որոշել է հրաժարական տալ միայն դատարանի հեղինակության համար։

Դատավորի անունը հայտնվում է Աթենքի արվարձաններում, մասնավորապես, բնակելի շենքում, որտեղ նա ապրում է, երիտասարդների կողմից կոկաին օգտագործելու գործով։

Այսպես, ըստ մամուլի հրապարակումների, դեկտեմբերի 4-ի գիշերը բնակիչների ոստիկանություն ահազանգերից հետո իրավապահները ստուգել են երեք կասկածելի երիտասարդների և նրանց օրգանիզմում կոկաին են հայտնաբերել։

Հարցին, թե որտեղից են այն ձեռք բերել, երիտասարդները մատնացույց են արել դատավորին. Եվստրատիուին խուզարկել են և հայտնաբերել նույն թմրանյութի մնացորդները։

Միաժամանակ, Եվստրատիուն ազատ է արձակվել դատավորներին պատասխանատվության ենթարկելու հատուկ ընթացակարգի շնորհիվ։