copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:08 06-12-2021

Ռուսաստանն ու Եգիպտոսը Միջերկրական ծովում համատեղ զորավարժություններ են սկսել

Միջերկրական ծովում մեկնարկել է ՌԴ Սևծովյան նավատորմի և Եգիպտոսի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունների եռօրյա փուլը։ Այս մասին հայտնել են Սևծովյան նավատորմի տեղեկատվական ապահովման բաժնից։

«Ռուսաստանի Սևծովյան նավատորմի և Եգիպտոսի Արաբական Հանրապետության ռազմածովային ուժերի նավերի անձնակազմերը սկսել են անցկացնել «Բարեկամության կամուրջ-2021» համատեղ ռազմածովային զորավարժությունների եռօրյա ծովային փուլը Միջերկրական ծովում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի ռազմածովային ուժերի կողմից զորավարժություններին մասնակցում են «Դմիտրի Ռոգաչով» պարեկային նավը, «Ադմիրալ Գրիգորովիչ» հետախուզանավը՝ Ka-27PS ուղղաթիռով, և SB-742 փրկարարական քարշակը։ Եգիպտոսի կողմից ներգրավված են երկու կորվետ, հետախուզանավ և ապահովության նավ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից