copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:41 06-12-2021

Կառավարությունը դիտարկում է տնակային շինությունների խնդիրների լուծումը

Հայաստանի Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերում հաշվառվել է 7 հազարից ավելի տնակային շինություն: Դրանց զգալի մասը գտնվում է Գյումրիում: «Արմենպրես»- ի հետ զրույցի ժամանակ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը նշեց, որ տնակային շինությունների հիմնական մասը զբաղեցված է բնակության նպատակով: Տնակային շինությունների խնդիրների հետ կապված աշխատանքներն ընթացքի մեջ են: Արդարադատության նախարարության կողմից որոշակի օրենսդրական հիմքեր են ստեղծվել: Կառավարությունը 2021-2026 թվականների գործունեության ծրագրով հստակ ամրագրել է, որ այս գործընթացը պետք է շարունակվի այն հաշվարկով, որ 2023 թվականից արդեն կոնկրետ ծրագրեր մեկնարկեն:

«Մշակվել է որոշակի ձևաչափ և մեթոդաբանություն ոչ հիմնական շինությունների ու դրանցում բնակվող ընտանիքների կարգավիճակի գնահատման հետ կապված: Համայնքների ու մարզերի կողմից իրականացվել են այդ գնահատման աշխատանքները, որոնք ավարտվել են: Հաջորդիվ կհստակեցվեն ֆինանսական մոտեցումները: Մինչև 2022 թվականի տարեվերջ կունենանք անհրաժեշտ իրավական հիմքերը, որպեսզի 2023-ից սկսեն իրականացվել ծրագրերը»,-ասել է Տանյա Արզումանյանը: Տնակային շինություններում ընտանիքները հայտնվել են տարբեր պատճառներով՝ կան, որ ինչ-ինչ պատճառներով կորցրել են իրենց տունը, կան, որ այլ համայնքից եկել են այդ բնակավայր աշխատելու ու տնակում են բնակվում, կան, որ երկրաշարժի հետևանքով տունը կորցրել են, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն ընդգրկվել պետական ծրագրում: Կան ընտանիքներ, որոնք ստացել են բնակարան պետական ծրագրով, սակայն տարիների ընթացքում ընտանիքի թվաքանակի ավելացմամբ չեն տեղավորվում ստացված բնակարանում:

Կառավարության ծրագրում տեղ գտած դրույթների համաձայն՝ առաջին փուլով դիտարկվելու են այն շինությունները, որոնք տեղադրված են պետական կամ համայնքային հողամասերի վրա:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել