copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:12 05-12-2021

Իրանում պայթյուն է որոտացել՝ զենիթահրթիռային համակարգի արձակման պատճառով

Իրանի Նաթանզ քաղաքում պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

«Մի քանի ժամ առաջ Նաթանզի շրջանում պայթյուն է որոտացել, և այս տարածքի երկնքում վառ լույս է նշմարվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գործակալության տվյալներով՝ պայթյունի պատճառ է դարձել ՀՕՊ համակարգի արձակված հրթիռը։

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Իրանի իշխանությունները հաստատել են Նաթանզի շրջանում հրաձգության փաստը, որը հանգեցրել է պայթյունին։

«Մեկ ժամ առաջ մարտական ​​պատրաստվածությունը գնահատելու համար փորձարկվել է այդ տարածքում գտնվող հրթիռային համակարգերից մեկը։ Մտահոգության պատճառներ չկան»,- ասել է Նաթանզի ՀՕՊ ուժերի հրամանատարությունը։

Ավելի վաղ Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարի տեղակալ, կոնտրադմիրալ Վադիմ Կուլիտը հայտնել էր, որ ռուսական արտադրության համալիրներից սիրիացի զինվորականները երեկ գիշեր ոչնչացրել են Իսրայելի կողմից արձակված հրթիռների մեծ մասը։

Նա նշել է, որ հարձակման արդյունքում Սիրիայի կողմից վիրավորվել է մեկ զինծառայող։

Մինչ այս Հոմս նահանգի տարածքում իսրայելական ավիահարվածի հետեւանքով երկու սիրիացի զինվոր է վիրավորվել։ Ըստ աղբյուրի՝ հարձակումն իրականացվել է Բեյրութի հյուսիսային հատվածից եւ տեղի է ունեցել 19.16-ին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը