Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:04 02-12-2021

Կինը մեկ կիլոմետր վազել է որդուն առևանգած ընձառյուծի հետևից և փրկել նրան մերկ ձեռքերով

Մադհյա Պրադեշ նահանգի հնդկական գյուղերից մեկի բնակչուհին մեկ կիլոմետր վազել է՝ հասնելով ընձառյուծին, որն առևանգել էր նրա ութամյա որդուն։ Ինչպես հաղորդում է Jagran պարբերականը, կնոջը հաջողվել է փրկել որդուն մերկ ձեռքերով։

Հնդկուհին իր երեք երեխաների հետ տան մոտ կրակ էր վառել, որպեսզի տաքանան։ Ինչ-որ պահի ընտանիքի վրա ընձառյուծ է հարձակվել։ Նա բռնել է ութամյա տղայի ատամներից ու վազել անտառի ուղղությամբ։

Ընձառյուծի համար դժվար էր խուսափել հետապնդումից այդպիսի ծանր բեռով։ Հասնելով անտառ՝ գիշատիչը նստել է՝ ճիրաններով սեղմելով տղային, բայց մայրը չի շփոթվել և նետվել է ընձառյուծի վրա՝ խլելով որդուն մերկ ձեռքերով։

Երբ փրկությունն արդեն մոտ էր, ընձառյուծը նորից է հարձակվել նրանց վրա։ Մահացու ելքից նրանց փրկել են գյուղից վազելով եկած բնակիչները։ Լսելով աղմուկը և տեսնելով բազմությունը՝ կենդանին փախել է։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան