copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:34 02-12-2021

Վերանորոգվել է Շիրակ-Կամո շուրջ 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Վերանորոգվել է Շիրակ-Կամո շուրջ 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակում վերականգնված ճանապարհահատվածը համապատասխանում է բոլոր արդիական պահանջներին. վերականգնվել են կամուրջները, մայթերը, կառուցվել է ջրահեռացման համակարգը։

«Կառավարության մոտեցումն ու ձեռագիրը գյուղական համայնքների զարգացումն ապահովելն է, իսկ դա հնարավոր կլինի ենթակառուցվածքների զարգացմամբ։ Շիրակ-Կամո ճանապարհահատվածում աշխատանքներն իրականացվել են բարեխղճորեն: Սա կարևոր նախադրյալ է համայնքների համաչափ զարգացման համար»,- լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

Պետություն-համայնք համագործակցության արդյունքում, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել է նաև Կամոյի մանկապարտեզը։ 49,8 մլն դրամի շրջանակում «Շինարար» ՍՊԸ-ն իրականացրել է հիմնանորոգման, ներքին հարդարման աշխատանքներ։ Կամոյի մանկապարտեզն այժմ ունի 21 սան, շենքը նախատեսված է 55 երեխայի համար։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի