copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:49 02-12-2021

Բոլդուինը հայտարարել է, որ «Ժանգ» ֆիլմի նկարահանման հրապարակում չի սեղմել ատրճանակի ձգանը

Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ չի սեղմել ատրճանակի ձգանը, որից արձակված կրակոցից «Ժանգ» ֆիլմի նկարահանման հրապարակում զոհվել է օպերատոր Գալինա Հաթչինսը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով առաջիկայում դերասանի հետ կայանալիք հարցազրույցին։

Ընդ որում, «Ժանգ» ֆիլմի սցենարիստ Մեմի Միթչելը դատական հայց է ներկայացրել Ալեք Բոլդուինի և ժապավենի պրոդյուսերների դեմ` նկարահանման հրապարակում ռեժիսոր Գալինա Հաթչինսի զոհվելուց և ռեժիսոր Ջոել Սոուզայի վիրավորվելուց հետո։

Նրա խոսքով, Բոլդուինը «միտումնավոր», «առանց հարգելի պատճառի» կրակոց է արձակել։ Բողոքի համաձայն, այդ ժամանակ տեսախցիկներն այնպես են հարմարեցվել, որ ֆիքսեն Բոլդուինի դեմքը, ուսի արյան բիծը և կազմվածքը՝ «երբ նա զենքը վերցնելու համար ձեռքը մեկնում է դեպի կաշվե պատյանը»:

Հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ «Ժանգ» ֆիլմի նկարահանման հրապարակում Ալեք Բոլդուինը կրակել է ռեկվիզիտային ատրճանակից, որը լիցքավորված է եղել ոչ թե դատարկ, այլ մարտական փամփուշտներով։ Արդյունքում 42-ամյա օպերատոր Գալինա Հաթչինսը զոհվել է, իսկ 48-ամյա կինոռեժիսոր Ջոել Սոուզան վիրավորվել։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի