Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:20 02-12-2021

ՀՀ բնակչության քանի՞ տոկոսի համար են անհասանելի ժամանցը, հանգիստը, անսպասելի ծախսերը, հագուստը․ Փաստ

«Վիճակագրական կոմիտեի՝ նախօրեին հրապարակած տվյալներով, Հայաստանում 2020 թ.-ին աղքատության մակարդակը գնահատվել է 27 %, որը 0,6 %-ով բարձր է 2019-ի ցուցանիշից: Սակայն, մասնագետների համոզմամբ, այս ցուցանիշը, ցավոք, չի արտացոլում իրական պատկերը:

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ, այդուամենայնիվ, աղքատության մակարդակի աճն անգամ վիճակագրական ցուցանիշներով է էական, և սոցիալական խնդիրների էլ ավելի խորացման վտանգ կա: «Աղքատություն ծնող, տնտեսական արագ վերականգնմանը խոչընդոտող գործոնները ոչ միայն չեն վերանում, այլ առաջանցիկ ավելանում են՝ բերելով արդեն լրացուցիչ հետևանքների», - նշեց նա:

Սրանից բացի, ՎԿ-ն հաշվարկել է նաև զրկվածության աստիճանը: Սա այն ցուցանիշն է, որը վկայում է մարդկանց կողմից որոշ ցանկալի կամ նույնիսկ անհրաժեշտ ապրանքների ձեռք բերման անկարողությունը: Հրապարակված ցուցանիշներից տեղեկանում ենք, որ ՀՀ բնակչության 78 %-ը իրեն չի կարող թույլ տալ առնվազն մեկ շաբաթ տևողությամբ արձակուրդը տնից հեռու անցկացնել: 68 %-ը առանց պարտք վերցնելու չի կարող 45 000 դրամի չափով անսպասելի ծախս կատարել, իսկ 75 %-ը չի կարող իրեն թույլ տալ կանոնավոր մասնակցել վճարովի ժամանցային այնպիսի միջոցառումների, ինչպես սպորտը, կինոն, համերգը և այլն:

Բնակչության 47 տոկոսը չի կարող իրեն թույլ տալ օրը մեջ մսով, հավով, ձկով կամ համարժեք բուսակերային այլ կերակուր ուտել, 60 %-ն էլ չի կարող ավտոմեքենա ունենալ: 51 տոկոսը չի կարող ամիսը առնվազն մեկ անգամ որևէ խնջույքի մասնակցել, 42 %-ը՝ ապահովել տան բավարար ջերմությունը: Մեր բնակչության 30 տոկոսը չի կարող փոխարինել մաշված հագուստը նորով»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան