copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:25 30-11-2021

Դավիթ Բեկ բնակավայրում հիմնվել է ժամանակակից տեխնիկայով և գույքով հագեցած զարգացման կենտրոն

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության շրջանակում նոյեմբերի 30-ին Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում մասնակցել է զարգացման կենտրոնի բացման արարողությանը։

Կենտրոնը հիմնվել է միջգերատեսչական խմբի ֆինանսավորմամբ, հիմնման համար իրականացվել է 35 մլն ՀՀ դրամի ներդրում։

Այն հագեցած է ժամանակակից տեխնիկայով և գույքով, ինչը հնարավորություն կտա Դավիթ Բեկի երիտասարդներին ինքնադրսևորվել և զարգացնել իրենց հմտությունները։

Որպես սահմանամերձ համայնք՝ Դավիթ Բեկում զարգացման կենտրոնի ստեղծումը կնպաստի կարողությունների հզորացմանը և ներուժի բացահայտմանը։ Երիտասարդներին ներգրավելով՝ հնարավորություն է ընձեռվելու կապ հաստատել նաև պետական կառավարման օղակների, մարզպետարանների, այլ համայնքների հետ՝ դրանով իսկ նպաստելով առկա խնդիրների բացահայտմանը, գույքագրմանը, դրանց նորարարական լուծումների որոնմանը և մարդկային կապիտալի զարգացմանը։

Բացման ընթացքում ՀՀ վարչապետի, միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամների մակագրությամբ կենտրոնին նվիրաբերվել են գրքեր երիտասարդների զարգացման համար։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ